Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լուսիկ Երեմի Օհանյանին, Գարեգին Վահագնի Օհանյանին, Գնել Վահագնի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 21042024-05-0078 տրված 2017 թվականի հուլիսի 6-ին, վկայական N 02052025-05-0058 տրված 2017 թվականի հուլիսի 6-ին, վկայական N 21042024-05-0037 տրված 2017 թվականի հուլիսի 6-ին, վկայական N 02052025-05-0038 տրված 2017 թվականի հուլիսի 6-ին, վկայական N 21042024-05-0062 տրված 2017 թվականի հուլիսի 6-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Լուսիկ Երեմի Օհանյանին, Գարեգին Վահագնի Օհանյանին, Գնել Վահագնի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Նորատուս հասցեում գտնվող 0.354 հա մակերեսով 05-071-0241-0089 կադաստրային ծածկագրով, 0.535 հա մակերեսով 05-071-0238-0008 կադաստրային ծածկագրով, 0.522 հա մակերեսով 05-071-0330-0095 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.194 հա մակերեսով 05-059-0414-0014 կադաստրային ծածկագրով, 0.076 հա մակերեսով 05-059-0414-0016 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: