Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Օնիկ Պապինի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 24062025-05-0007 տրված 2025 թվականի հունիսի 24-ին, վկայական N 16062025-05-0038 տրված 2025 թվականի հունիսի 16-ին, վկայական N 16062025-05-0025 տրված 2025 թվականի հունիսի 16-ին, վկայական N 17062025-05-0016 տրված 2025 թվականի հունիսի 17-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացի Օնիկ Պապինի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.09462 հա մակերեսով 05-001-1023-0027 կադաստրային ծածկագրով, 0.03032 հա մակերեսով 05-001-1021-0045 կադաստրային ծածկագրով, 0.04589 հա մակերեսով 05-001-1080-0390 կադաստրային ծածկագրով, 0.32687 հա մակերեսով 05-001-1077-0068 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: