Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի օգոստոսի 01-ին լրանում է Գավառ համայնքի և «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը, հիմք ընդունելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկու տարի ժամկետով ևս երկարաձգելու մասին «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրենի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ երկարաձգելու 2020 թվականի հունիսի 08-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։ 2․ Պայմանագրի գործողության նոր ժամկետը սահմանել 2027 թվականի օգոստոսի 01-ը ներառյալ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |