Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով 15.01.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոց 3-րդ անցուղի թիվ 15 հասցեի սեփականատեր Թադևոս Նորիկի Պողեյանի /ծնված 24․09․1972թ․/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոց 3-րդ անցուղի թիվ 15 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.06 հա, ինչը փաստացի կազմում է 0.07065 հա, որը Թադևոս Նորիկի Պողեյանին /ծնված 24․09․1972թ․/ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 27.1 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը /կառուցված 1988 թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07065 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1741-Ա որոշումը:
2․ Վերականգնել Գավառ համայնք քաղաք Գավառ Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոց 3-րդ անցուղի թիվ 15 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Թադևոս Նորիկի Պողեյանի /ծնված 24․09․1972թ․/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.07065 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 27.1 քմ մակերեսով ավտոտնակի /կառուցված 1988թ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: