Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրությունները, որոշում եմ
Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝
N07112023-05-0015 տրված 2023 թվականի նոյեմբերի 07-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-056-0306-0002 կադաստրային ծածկագրով 0,355 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տարեկան 2700 /երկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սարիբեկ Ավետիքի Դալլաքյանին։
2. Սարիբեկ Ավետիքի Դալլաքյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: