Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վոլոդյա Արամայիսի Ասոյանին, Անահիտ Եփրեմի Միքայելյանին, Արա Վոլոդյայի Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 2145842 տրված 2006 թվականի հուլիսի 06-ին, վկայական N 2145843 տրված 2006 թվականի հուլիսի 06-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վոլոդյա Արամայիսի Ասոյանին, Անահիտ Եփրեմի Միքայելյանին, Արա Վոլոդյայի Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.0783 հա մակերեսով 05-001-1176-0084 կադաստրային ծածկագրով, 0.4143 հա մակերեսով 05-001-1154-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: