|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2022 թվականի N 190-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ 1) եկամուտների գծով՝ 2,219,736.600/երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից՝ սեփական եկամուտներ՝ 718,466.000 /յոթ հարյուր տասնութ միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ 2) ծախսերի գծով՝ 2,219,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 3) դիֆիցիտը /պակասուրդը/՝ 0.0 ՀՀ դրամ։ 3. Գավառ համայնքիբյուջեի դիֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0.0 ՀՀ դրամ: 4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 2-ի։ 5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։ 6.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 4-ի։ 7. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 5-ի։ 8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 6-ի։ 9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 7-ի։ 10. Թույլատրելհամայնքիղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 20 %: 11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -15 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.30 Մբ)
|
|
(1.73 Մբ)
|
|
(14.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|