Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 05.09.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 16.10.2025թ/ գույքի նկատմամբ ժառանգ Վարդգես Հարությունի Հարությունյանի /ծնված 15.07.1953թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն, որոնց Գավառ համայնքի ք. Գավառ Գ. Պետրովի փողոց 8-րդ նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0․14 հա, ինչը փաստացի կազմում է 0․05888 հա, որը Վարդգես Հարությունի Հարությունյանի /ծնված 15.07.1953թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 246.00 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1988թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․05888 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Գ. Պետրովի փողոց 8-րդ նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վարդգես Հարությունի Հարությունյանի /ծնված 15.07.1953թ-ին/ հողօգտագործման իրավունքը, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․05888 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 246.00 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1988թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Գ. Պետրովի փողոց 8-րդ նրբանցք թիվ 5 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։