Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կամո Արտուշի Մարտիրոսյանին, Հասմիկ Մուշեղի Բնյանին, Մարուս Կամոյի Մարտիրոսյանին, Վազգեն Կամոյի Մարտիրոսյանին, Մարիամ Կամոյի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից / վկայական N 1341880 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Կամո Արտուշի Մարտիրոսյանին, Հասմիկ Մուշեղի Բնյանին, Մարուս Կամոյի Մարտիրոսյանին, Վազգեն Կամոյի Մարտիրոսյանին, Մարիամ Կամոյի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.241 հա մակերեսով 05-056-0601-0187 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: