Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ փոխադրամիջոցների հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ

1. Թույլատրել Գավառ համայնքին պատկանող հետևյալ փոխադրամիջոցները օտարել աճուրդային կարգով
1) 2005 թվականի արտադրության GAZ-3307 մակնիշի 475 US 31 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենա
2) 2005 թվականի արտադրության GAZ-3307 մակնիշի 476 US 31 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենա
3) 1989թ. թվականի արտադրության KAMAZ-5511 մակնիշի 794 US 34 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա

2. Յուրաքանչյուր փոխադրամիջոցների համար աճուրդի մեկնարկային գին սահմանել գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության՝ «ՊԻՎԻԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատման հաշվետվությունում սահմանված հետևյալ շուկայական արժեքը.
1) 2005 թվականի արտադրության GAZ-3307 մակնիշի 475 US 31 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենա – 320 000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
2) 2005 թվականի արտադրության GAZ-3307 մակնիշի 476 US 31 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենա – 320 000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
3) 1989 թվականի արտադրության KAMAZ 5511 մակնիշի 794 US 34 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա- 900 000 /ինն հարյուր հազար/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner