Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ փոխադրամիջոցների հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ

1. Թույլատրել Գավառ համայնքին պատկանող հետևյալ փոխադրամիջոցները օտարել աճուրդային կարգով.
1)2004 թվականի արտադրության ԳԱԶ-31105 մակնիշի 549 ԼԼ 70 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա
2) 2012 թվականի արտադրության HYUDAI TUCSON IX 35 2.0 A/T մակնիշի 995 CC 61 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենա:

2. Փոխադրամիջոցների շուկայական գների որոշման և աճուրդի մեկնարկային գին սահմանելու համար դիմել գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության:
3. Յուրաքանչյուր փոխադրամիջոցների համար աճուրդի մեկնարկային գին սահմանել գույքի գնահատում իրականացնող անկախ կազմակերպության կողմից գնահատման հաշվետվությունում սահմանված շուկայական արժեքը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner