Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 296
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1037-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 1037-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՍՅԱ ԱՇՈՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3, 4 հոդվածի 3,1 կետերի, ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 11.06.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 019 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 04.07.2025թ/ գույքի նկատմամբ ժառանգ Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ լիազորված անձ՝/լիազորագիր տրված 14․02․2025թ-ին/ Վանուհի Երեմի Կոստանյանի /ծնված 24.05.1991թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ » ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որոնց համաձայն Գավառ համայնքի ք. Գավառ Լևիկ Հարությունյան փողոց թիվ 11 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է՝ /ծածկագիր 05-001-0386-0056/, /ընդհանուր հողահատկացումը կազմում է 1.06 հա, որից 0.26 հա հողամասը հանդիսանում է տնամերձ 05-001-0386-0056 կադաստրային ծածկագրով 0,16 հա հատկացմամբ և 05-001-0448-0004 կադաստրային ծածկագրով 0.10 հա հատկացմամբ 05-001-0386-0056 կադաստրային ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.27822 հա, որը Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 883.55 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1990-1996թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.27822հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Լևիկ Հարությունյան փողոց թիվ 11 հասցեում գտնվող, փաստացի տիրապետվող, գույքային միավորի նկատմամբ՝ Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ հողօգտագործման իրավունքը 05-001-0386-0056 կադաստրային ծածկագրով գույքի, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0.16 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի ավել օգտագործվող 0.11822 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.27822 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 883.53 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1990-1996թթ/ նկատմամբ որպես օրինական տիրապետվող գույք:

2.Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք. Գավառ Լևիկ Հարությունյան փողոց թիվ 11 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner