Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 17.01.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 7-րդ անցուղի 4 հասցեի գույքի համասեփականատեր Սիմոն Անդրանիկի Սիմոնյանի /ծնված 30.03.1963թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 17.01.2025թ-ին/ Երեմ Արշակի Զախարյանի /ծնված 15.02.1952թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 7-րդ անցուղի 4 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.17 հա, ինչը փաստացի կազմում է 0.20000 հա, որը Սիմոն Անդրանիկի Սիմոնյանին /ծնված 30.03.1963թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 269.9 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1989թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.20000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 7-րդ անցուղի 4 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիմոն Անդրանիկի Սիմոնյանի /ծնված 30.03.1963թ-ին/, Հասմիկ Արարատի Սաքեյանի /ծնված 23.01.1967թ-ին/, Արման Սիմոնի Սիմոնյանի /ծնված 17.09.1987թ-ին/, Արսեն Սիմոնի Սիմոնյանի /ծնված 24.06.1989թ-ին/, Արթուր Սիմոնի Սիմոնյանի /ծնված 03.08.1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.20000 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 269.9 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1989թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2015թ-ին ինքնակամ կառուցված 26․0 քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց, 6-րդ նրբանցքի 7-րդ անցուղի, 4 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։