Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների միավորման հատակագծերը և վերոնշյալ հասցեների համասեփականատեր Խորեն Ռազմիկի Դովլաթյանի /ծնված 06.01.1971թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, որոշում եմ
1. Գավառ քաղաք Ռ․ Թորգոմյան փողոց 6 /սեփ․ վկայական N 11042025-05-0089/ և Գավառ քաղաք Ռ․ Թորգոմյան փողոց 6/1 /սեփ․ վկայական N 29052025-05-0021/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել Գավառ քաղաք, Ռ․ Թորգոմյան փողոց, 6 հասցեն։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: