Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 960-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2025 թվականի N 960-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳԱՆՁԱԿ Հ․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 11-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱՐԱՄ ԱՐՏՈՒՇԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 20.01.2025թ. տրված Գանձակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, 06․03․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Աբրահամյան փողոց 11-րդ փակուղի 5 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.13 հա, ինչը փաստացի կազմում է 0.20640 հա, որը Հայկարամ Արտուշի Հակոբյանին /ծնված 29.11.1961թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 254.00 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1961-2000թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.20640 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Աբրահամյան փողոց 11-րդ փակուղի 5 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հայկարամ Արտուշի Հակոբյանի /ծնված 29.11.1961թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.20640 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 254.00 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1961-2000թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2․ 2002թ-ին ինքնակամ կառուցված 18․6 քմ մակերեսով խոհանոցը և 2021թ-ին կառուցված 69․4 քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես ինքնակամ շինություններ։

3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գանձակ, Հ․ Աբրահամյան փողոց, 11-րդ փակուղի, 5 հասցեն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner