Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կամո Լևիկի Նաջարյանին, Թամարա Կամոյի Նաջարյանին, Լյովա Կամոյի Նաջարյանին, Հասմիկ Ժորայի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1394065 / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Կամո Լևիկի Նաջարյանին, Թամարա Կամոյի Նաջարյանին, Լյովա Կամոյի Նաջարյանին, Հասմիկ Ժորայի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.246 հա մակերեսով 05-056-0402-0073 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։