Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 160-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2022 թվականի N 160-Ա

«ԼՃԱՓԻ ԱԱՊԿ» «ԳԱՆՁԱԿԻ ԱԱՊԿ» ԵՎ «ՍԱՐՈՒԽԱՆԻ ԲԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդհոդվածների, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով բուժակ-մանկաբարձական կետերի համար տրամադրված տարածքների նկատմամբ մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների հետ անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրեր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թ. օգոստոսի 26-ի 02/5696-2022 հանձնարարականը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Բուժակ-մանկաբարձական կետերի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով

Համաձայնություն տալ
1.1. Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Սևանի փողոց 1-ին նրբանցք թիվ 12 հասցեում գտջնվող Հայրավանքի նախկին գյուղապետարանի շենքի մուտքից աջ 25 /քսանհինգ/ քմ մակերեսով սենյակը և Ծովազարդի Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ նրբանցք թիվ 2 վարչական շենքի մուտքից աջ 13 /տասներեք/ քմ մակերեսով սենյակը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Լճափի առողջության առաջնային պահպանության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
1.2. Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղի 3-րդ փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի արևմտյան մուտքի 15 /տասնհինգ/ քմ մակերեսով սենյակն անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Գանձակի առողջության առաջնային պահպանության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
1.3. Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի մշակույթի տան շենքի հյուսիսային մուտքից աջ 15.3 /տասնհինգ ամբողջ երեք տասնորդական քմ և 17.6 տասնյոթ ամբողջ վեց տասնորդական /քմ մակերեսներով սենյակները և Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոց թիվ 61/1 հասցեում գտնվող նախկին գյուղապետարանի շենքի երկրորդ հարկի մուտքից աջ 23 /քսաներեք/ քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:


Կողմ -22

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner