Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13- րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13.01.2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 05.11. 2024՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և այժմ Գավառ քաղաքի Ազատության 19/20 հասցեում բնակվող Լիանա Հրանտի Մովսեսյանի ամուսնու Իվան Սարգիսի Մովսեսյանի հուղարկավորության (դագաղի) ծախսերը մասնակի վճարելու նպատակով։ Գումարը վճարել Հովիկ Սայիկի Աբրահամյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |