Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1/ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 15/ կետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, նկատի ունենալով, որ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի սպասարկման լիազորությունների մեջ են ներառվել վարչական բոլոր 11 բնակավայրերը 1․ Լուծարել Լանջաղբյուր բնակավայրի «Լանջաղբյուր-Սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |