Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 2-րդ մասի և 23 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 10 հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության» մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ սոցիալական աշխատողի հատուկ 14․07․2025թ եզրակացությունը՝ առաջարկվում է
1․Գավառի համայնքապետարանի 2025թ․բյուջեով նախատեսված 09 բաժնի 4 խմբի 1 դասի /բարձրագույն մասնագիտական կրթություն/ գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից համապատասխան ուսումնական հաստատությանը տրամադրել դրամական հատուցում Գավառ համայնքի ներքոնշյալ բնակիչներին ուսման վարձի մասնակի մարման նպատակով
1.Սոնա Հարությունի Մարգարյան 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ
2․Հովհաննես Մարատի Աղեկյան 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ
3․Լիլյա Արսենի Հովհաննիսյան 150 000/մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ
Ընդամենը՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ