Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նորիկ Արտեմի Պարոնիկյանին, Բելա Հովսեփի Հովհաննիսյանին, Սուսաննա Նորիկի Պարոնիկյանին, Շուշան Նորիկի Պարոնիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Նորիկ Արտեմի Պարոնիկյանին, Բելա Հովսեփի Հովհաննիսյանին, Սուսաննա Նորիկի Պարոնիկյանին, Շուշան Նորիկի Պարոնիկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.541 հա մակերեսով 05-001-1131-0092 կադաստրային ծածկագրով, 0.087 հա մակերեսով 05-001-1125-0354 կադաստրային ծածկագրով, 0.093 հա մակերեսով 05-001-1125-0358 կադաստրային ծածկագրով, 0.402 հա մակերեսով 05-001-1122-0104 կադաստրային ծածկագրով, 0.091 հա մակերեսով 05-001-1125-0348 կադաստրային ծածկագրով, 0.044 հա մակերեսով 05-001-1125-0351 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.554 հա մակերեսով 05-001-1101-0225 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: