Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 558-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 558-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 31/1 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության 27.08.2021թ-ի 1383-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման պահանջներով, հիմք ընդունելով նշված հասցեի համասեփականատեր Վարդան Գևորգի Ավետիսյանի /ծնված 25.03.1984թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և իրադրության հատակագծերը, որոնց համաձայն Գավառ համայնքի գյուղ Կարմիրգյուղ Ազատության պողոտա թիվ 31/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-056-0023-0002/, հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․053 հա, որը Վարդան Գևորգի Ավետիսյանի /ծնված 25.03.1984թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․Հաստատել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1073898 վկայականով պետական գրանցում ստացած Գավառ համայնքի գյուղ Կարմիրգյուղ Ազատության պողոտա թիվ 31/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները և տեղադիրքը համաձայն կից ներկայացված հատակագծերի՝ հաստատված համայնքի ղեկավարի կողմից, ճանաչելով Վարդան Գևորգի Ավետիսյանի /ծնված 25.03.1984թ-ին/, Ռիմա Վալոդի Մկրտչյանի /ծնված 14.11.1958թ-ին/, Հակոբ Գևորգի Ավետիսյանի /ծնված 10.09.1977թ-ին/, Գևորգ Հակոբի Ավետիսյանի /ծնված 25.03.1954թ-ին/, Վահան Գևորգի Ավետիսյանի /ծնված 05.01.1979թ-ին/, սեփականության իրավունքը 0․053 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսք:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական վերագրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner