|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 ապրիլի 2025 թվականի N 75-Ա |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-021-0350-0003 կադաստրային ծածկագրով, պետական սեփականություն հանդիսացող, 4-րդ կարգի 9,95859 հա մակերեսով, օգտագործման սահմանափակումներ չունեցող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 10 տարի օգտագործման ժամկետով մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2․ Դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ եզրակացություն ստանալու համար: 3. Վարձակալության տրամադրվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան վարձավճարը սահմանել 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -19 ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|