Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 1-ին մասի 26), 35 հոդվածի 1․ մասի 20) կետերով և հիմք ընդունելով նախաձեռնող խմբի դիմում-խնդրանքը՝ առաջարկվում է․ 1․Երկարամյա անբասիր աշխատանքի, կրթության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար՝ Տիգրան Վոլոդյայի Նիկողոսյանին շնորհել «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչում։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։ |