Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 24.09.2024թ. տրված Կարմիրգյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Զ․ Շհոյան փողոց 65/1 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 27.08.2024թ./ Սամվել Երվանդի Նաջարյանի /ծնված 12.01.1952թ-ին/ դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Զ․ Շհոյան փողոց 65/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.066 հա, ինչը փաստացի կազմում է 0.06623 հա, որը Սամվել Երվանդի Նաջարյանին /ծնված 12.01.1952թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.06623 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Զ․ Շհոյան փողոց 65/1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սամվել Երվանդի Նաջարյանի /ծնված 12.01.1952թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.06623 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Հողամասին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Կարմիրգյուղ, Զ․ Շհոյան փողոց, 51/1 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։