Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1704-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2024 թվականի N 1704-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ Գ․ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 3-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՐԻՍ ՄԻԼԻՏՈՆԻ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ, ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԻԿԻ ԿՆՅԱԶՅԱՆԻ, ՇՈՂԻԿ ՄՈՐԻՍԻ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ, ՇԻՐԱԿ ՄՈՐԻՍԻ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ, ՇԱՀԵՆ ՄՈՐԻՍԻ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով 24.05.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 10.07.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Մորիս Միլիտոնի Թարխանյանի /ծնված 06.05.1955թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 2-րդ նրբանցք 3-րդ անցուղի 1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.13 հա, ինչը փաստացի կազմում է 0.11847 հա, որը Մորիս Միլիտոնի Թարխանյանին /ծնված 06.05.1955թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 246.2 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1935-1998թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.11847 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 2-րդ նրբանցք 3-րդ անցուղի 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մորիս Միլիտոնի Թարխանյանի /ծնված 06.05.1955թ-ին/, Անուշիկ Խաչիկի Կնյազյանի /ծնված 02․06․1957թ-ին/, Շողիկ Մորիսի Թարխանյանի /ծնված 10․06․1979թ-ին/, Շիրակ Մորիսի Թարխանյանի /ծնված 19․10․1980թ-ին/, Շահեն Մորիսի Թարխանյանի /ծնված 09․02․1982թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.11847 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 246.2 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1935-1998թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2․ 2015թ-ին ինքնակամ կառուցված 103․2 քմ մակերեսով խանութը ճանաչել որպես ինքնակամ շինություն։

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner