Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Սոնիկ Անուշավանի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1735540 տրված 2003 թվականի փետրվարի 20-ին, վկայական N 1735541 տրված 2003 թվականի փետրվարի 20-ին, վկայական N 1735542 տրված 2003 թվականի փետրվարի 20-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացի Սոնիկ Անուշավանի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.02 հա մակերեսով 05-078-0524-0361 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով 05-078-0523-0387 կադաստրային ծածկագրով, 0.05 հա մակերեսով 05-078-0521-0394 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: