Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն տալ ք․ Գավառ Ազատության փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի թիվ 4/48 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0251 կադաստրային ծածկագրով, 0․0032 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-0289-0251 կադաստրային ծածկագրով, 0.0032 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: