|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 դեկտեմբերի 2022 թվականի N 177-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 67-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զ. Սայադյան փողոց 5-րդ փակուղի 2/2 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0300-0200 կադաստրային ծածկագրով, 0.10869 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Արշակ Վարդգեսի Գուլաբյանի, Հասմիկ Ռաֆիկի Շահինյանի և Հրայր Արշակի Գուլաբյանի կողմից կառուցված 102.6քմ արտաքին /86.9քմ ներքին մակերեսով ավտոտնակը, 46քմ արտաքին /43.9քմ ներքին մակերեսով շվաքարանը և19.8քմ մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել շենք շինությունների 1քմ-ի համար 3627 /երեք հազար վեց հարյուր քսանյոթ / ՀՀ դրամ, իսկ 0.1000հա հողամասի 1քմ-ի համար սահմանել հողամասի կադաստրային արժեքով 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ և 0.00869հա մակերեսով հողամասի յուրաքանչյուր 1 քմ-ի համար հողի կադաստրային արժեքի եռապատիկով ` 3663/ երեք հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -13 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -11 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|