Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հwդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 07․04․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07022025-05-0043/ բնակավայրերի նպատակային նշանակության, 0,00245 /զրո ամբողջ երկու հարյուր քառասունհինգ հարյուրհազարերորդական/ հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատեսքը՝ ավտոտնակ կառուցելու համար 37 000 /երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել 07․04․2025թ․աճուրդում հաղթող ճանաչված Արծրուն Մարատի Ղուրշուդյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Արծրուն Մարատի Ղուրշուդյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի ապրիլի 07-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2025 թվականի ապրիլի 07-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Արծրուն Մարատի Ղուրշուդյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։