Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024 թ․ թիվ 107-Ա որոշմամբ հաստատված կարգի, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Շարժական և անշարժ գույքերի գույքահարկերիգծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են իրենց սեփականություն համարվող գույքերի հարկերը առանց տույժ-տուգանքների․
Ներկայացվում են ցուցակները ըստ բնակավայրերի․
1․Ք․Գավառ
ա․հողի հարկի գծով տույժ 142 901 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 97 941 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 249 736 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 480 578 ՀՀ դրամ
2․Բերդկունք բնակավայր
ա․անշարժ գույքի հարկի տույժ 32 644 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 3 781 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 30 362 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 66 787 ՀՀ դրամ
3․Նորատուս բնակավայր
ա․անշարժ գույքի հարկի տույժ 17 959 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 9069 ՀՀ դրամ
գ․հողի հարկի գծով տույժ 78 905 ՀՀ դրամ
դ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ 68 630 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 174 563 ՀՀ դրամ
4․Սարուխան բնակավայր
ա․հողի գծով տույժ 146 704 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 48 496 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 195 200 ՀՀ դրամ
5․Լճափ բնակավայր
ա․անշարժ գույքի հարկի գծով տույժ 10 538 ՀՀ դրամ
բ․հողի հարկի գծովտույժ՝ 100 991 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 111 529 ՀՀ դրամ
6․Կարմիրգյուղ բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ 285 500 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 35 600 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 321 100 ՀՀ դրամ
7․Գանձակ բնակավայր
ա․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ 5 790 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 5 790 ՀՀ դրամ
Ըստ ներկայացված ցուցակներիտույժերի գծով տալ արտոնություն և արտոնությունների գումարը 1 355 547 /մեկ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեովայդ նպատակով նախատեսված 1․6․1. (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4823(հարկեր և տուրքեր) տնտեսագիտական հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: