Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրությունները, որոշում եմ
Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝
N30052024-05-0004 տրված 2024 թվականի մայիսի 30-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-001-1085-0157 կադաստրային ծածկագրով 0,2356 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սամվել Գառնիկի Կարապետյանին։
2. Սամվել Գառնիկի Կարապետյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: