Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9) կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի կանոնադրության 2-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետի ը) ենթակետը, «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարային հաշվեկշռում արտացոլված աղահանության վճարների պարտքի հավաքագրման կազմակերպման անհրաժեշտությունը առաջարկվում է․ 1․Վերոնշյալ աղբահանության վճարների պարտքերի հավաքրման գործառույթը վերապահել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրը։ |