Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգծված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010 թ․ հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1․Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 1-ին նրբանցք թիվ 23/10 հողամաս հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 05-001-0641-0021 կադաստրային ծածկագրով, սահմանափակումներ չունեցող 4,81107 հա մակերեսով, հատոևկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողատարածքը աճուրդային կարգով օտարելուն։
2․ 05-001-0641-0021 կադաստրային ծածկագրով 4,81107 հա մակերեսով, սահմանափակումներ չունեցող հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 515 /հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ։
3․ Ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ դրական եզրակացություն տրամադրելու նպատակով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: