Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի դրույթներով, առաջարկվում է. 1․ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի «Ջրաղացների 3-րդ փողոց թիվ 11» հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11791 /զրո ամբողջ տասնմեկ հազար յոթ հարյուր իննսունմեկ հարյուրհազարերորդական/ հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց օտարել Գևորգ Հրաչիկի Գևորգյանին՝ նրա հետ կնքելով նշված հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |