Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական ԻնքնակառավարմանՄասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի արձանագրությունները, որոշում եմ
1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N29072022-05-0029 տրված 2017 թվականի մայիսի 02-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից), 05-001-1120-0705 կադաստրային ծածկագրով 13,6411 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարքը տարեկան 55000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով,
2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արամայիս Հենրիկի Միրիբյանին:
2. Արամայիս Հենրիկի Միրիբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: