Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Զ. Անդրանիկի 1-ին փողոց թիվ 18 հասցեի անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու  վերաբերյալ Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ազատության փողոց 1-ին նրբանցք 118 հասցեի բնակիչ Լիլիկ Մարատի Ղալակչյանի դիմումը

1.      Գավառ քաղաքի Զ. Անդրանիկի 1-ին փողոց թիվ 18 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 22.4 /քսաներկու ամբողջ չորս տասնորդական/ ք.մ. մակերեսով ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեեսված հողամասը վարձակալությամբ տրամադրել Լիլիկ Մարատի Ղալակչյանին:

2.      Ավտոտնակի տարեկան վարձավճարի չափը սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ հողամասինը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

3.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner