Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 34-րդ կետերով, ինչպես նաև «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, նպատակ ունենալով ապահովել Գերմանիայի Միջազգային Համագործակցության Կազմակերպության (GIZ) կողմից ֆինանսավորվող և «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երազանքի այգի» բնահեն լուծումներով կլիմակայուն համայնքային այգու ծրագրի հաջող իրականացումը՝ առաջարկվում է․ 1․ Որպես համայնքի ներդրում հաստատել Գավառ համայնքի կողմից «Երազանքի այգի» ծրագրի համաֆինանսավորման ապահովումը՝ 30,000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք՝ 12,000,000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամի չափով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 583 913 Եվրո, որից 553 913 Եվրոն ֆինանսավորվում է դոնորի կողմից։ 2․ Համայնքի ներդրումը նախատեսվում է տրամադրել ծրագրով սահմանված՝ նախագծման, տեխնիկական, ենթակառուցվածքային, մասնագիտական և այլ անհրաժեշտ գործողությունների իրականացման համար։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |