Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2427-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2024 թվականի N 2427-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑ ԹԻՎ 26 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՖԻԿ ՍՄԲԱՏԻ ՂԱՋՈՅԱՆԻ,ՎԱԼՈԴԻԱ ԿԻՄԻԿԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ, ԼԵՆԱ ԽԱՉԻԿԻ ԴԻԼՈՅԱՆԻ, ՍՈՖՅԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 19.11.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ք Գավառ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 26 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 31.10.2024թ./ Սոֆիկ Սմբատի Ղաջոյանի /ծնված 01.02.1941թ-ին/ լիազորված անձ Մուշեղ Հայկի Խունոյանի դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք ք․ Գավառ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 26 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.05 հա, ինչը փաստացի կազմում է 0.08000 հա, որը Սոֆիկ Սմբատի Ղաջոյանի /ծնված 01.02.1941թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 236․24 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-1978թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.08000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 26 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սոֆիկ Սմբատի Ղաջոյանի /ծնված 01.02.1941թ-ին /, Վալոդիա Կիմիկի Զաքարյանի /ծնված 03․07․1966 թ-ին/, Լենա Խաչիկի Դիլոյանի /ծնված 01․11․1972 թ-ին/, Սոֆյա Վոլոդյայի Զաքարյանի/ ծնված 07․12․1990 թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․05 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.03 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.08000 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 236․24 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-1978թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք Գավառ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 46 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner