Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի , 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոծմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի տնօրենի գրությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է
Համաձայնություն տալ՝
1․ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 53,4888 հա մակերեսով հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով տրամադրել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ ծառատունկ իրականացնելու և անտառապատ տարածքներն ավելացնելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: