Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 2-րդ մասի և 23 հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 27.01․2025թ․, որոշում եմ
1․Գավառի համայնքապետարանի 2025թ․ բյուջեով նախատեսված 09 բաժնի 4 խմբի 1 դասի /բարձրագույն մասնագիտական կրթություն/ գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից Գավառ համայնքի ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություն՝ որպես ուսման վարձի մասնակի մարում
1․Մերի Գեղամի Պետրոսյան 175 000 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար / ՀՀ դրամ
2․Սյուզաննա Անդրանիկի Սահակյան 200 000 /երկու հարյուր հազար / ՀՀ դրամ
3․Ջիվան Վահանի Հովհաննիսյան 230 000 /երկու հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ
Ընդամենը՝ 605 000 /վեց հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ։