Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 977-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 977-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔ Մ․ ՍԻՐՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ 47 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԿ ՌԱԶՄԻԿԻ ՓՈՔՐԻԿՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՌԱԶՄԻԿԻ ՓՈՔՐԻԿՅԱՆԻՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԻԿԻ ՓՈՔՐԻԿՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈԻՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության 05 հունվարի 2022թ․ 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով 29․05․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 15.03.2022թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2022VQGJO6 ծածկագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.07692 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1. Գավառ քաղաք Մ․ Սիրունյան փողոց 47 հասցեում գտնվող, 2021թ․ ինքնակամ կառուցված 176․4 քմ արտաքին /150.2 քմ ներքին/ մակերեսով անասնաշենքը և 5.4 քմ մակերեսով պարիսպը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ, ընդամենը 181․8x1209=219800 /երկու հարյուր տասնինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:

2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner