Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 13․06․2025թ․ տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Գ․ Պետրովի փողոց 3-րդ նրբանցք 4 հասցեի գույքի համասեփականատեր Գրիշա Երեմի Խաչատրյանի /ծնված 05․08․1953թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Գ․ Պետրովի փողոց 3-րդ նրբանցք 4 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0․13 հա, ինչը փաստացի կազմում է 0.14803 հա, որը Գրիշա Երեմի Խաչատրյանին /ծնված 05․08․1953թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14803 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Գ․ Պետրովի փողոց 3-րդ նրբանցք 4 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Գրիշա Երեմի Խաչատրյանի /ծնված 05․08․1953թ-ին/, Սիլվա Լևոնի Սարգսյանի /ծնված 09․03․1958թ-ին/, Օֆելյա Գրիշայի Խաչատրյանի /ծնված 17․08․1984թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.14803 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 1968թ-ին ինքնակամ կառուցված 132․10 քմ մակերեսով անավարտ շինությունը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Գ․ Պետրովի փողոց, 3-րդ նրբանցք, 4 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։