Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 18.11.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք, ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեի համասեփականատեր Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին/ լիազորված անձ՝/լիազորագիր տրված 05․06․2024թ-ին/ Գարիկ Լևիկի Բաղոյանի դիմումը, <<Դավիթ Առաքելյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որի Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.11 հա, ինչը փաստացի կազմում է 0.13716 հա, որը Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 411․50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1985թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13716 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 12 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 2559-Ա որոշումը:
2.Վերականգնել Գավառ համայնքի ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին /, Զոյա Մնացականի Բաղդասարյանի /ծնված 20.04.1971թ-ին/, Թամարա Մարտիկի Բաղոյանի /ծնված 29.04.1989թ-ին/, Տաթևիկ Մարտիկի Բաղոյանի /ծնված 14.06.1990թ-ին/, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․11 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․02716 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.13716 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 411․50 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1985թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց, թիվ 46 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: