Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն տալ ք․ Գավառ Ազատության 2-րդ փողոց թիվ 6/58 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0291-0035 կադաստրային ծածկագրով, 0․0045 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-0291-0035 կադաստրային ծածկագրով, 0.0045 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 236 000 /երկու հարյուր երեսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: