Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 24.09.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 24.09.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Սուրեն Վոլոդյայի Դիլոյանի /ծնված 15.06.1962թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց ք. Գավառ Սայաթ-Նովա փողոց թիվ 61/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, ինչը փաստացի կազմում է 0.04966 հա, որը Սուրեն Վոլոդյայի Դիլոյանի /ծնված 15.06.1962թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ 204.2 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները /կառուցված 1972-1982թթ./ կառուցման և սպասարկման համար հատկացված 0.07հա մակերեսով հողամասը, ինչը փաստացի կազմում է 0.04966 հա, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 61/1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սուրեն Վոլոդյայի Դիլոյանի /ծնված 15.06.1962թ-ին/, Նարինե Սերյոժայի Գորգյանի /ծնված 10.10.1969թ-ին/ և Վոլոդյա Արմենի Դիլոյանի /ծնված 16.08.2003թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.07 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.04966հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 204.2 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1972-19820թթ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք քաղաք Գավառ Սայաթ-Նովա փողոց, թիվ 61/1 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։