Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 64-Ա

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԽՈՑԵԼԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ի մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

Սահմանել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայություննեերի տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման հետևյալ չափորոշիչները․
1. Գավառ համայնքում սոցիալական աջակցություն տրամադրող գործընթացն ապահովող ենթահանձնաժողովի կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կամ ընտանիքներին տրամադրվող աջակցության քարտի դրամական չափը սահմանել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ, իսկ վկայագրի չափը 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ :
2. Սոցիալական աշխատողի և հանձնաժողովի երկու անդամի հատուկ եզրակացությամբ՝ անհետաձգելի բժշկական միջամտության, վիրահատությունների կամ հետազոտությունների, այլ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտության, ինչպես նաև ուսման վարձի հատուցման չափը սահնմանել 40 000-ից /քառասուն հազար/ մինչև 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
3.Աղետի ռիսկի կանխագելման, բուժման կարիք ունեցող անձանց և այլ չնախատեսված դեպքերում դրամական հատուցման՝ ծառայության մատուցման չափը՝ քննարկում և հաստատում է համայնքի ավագանին:
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -18

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner