Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի հրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց 18 հասցեի գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին քաղաքացի Հարություն Գարսևանի Չքոլյանի դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Գավառ համայնքի և քաղաքացի Հարություն Գարսևանի Չքոլյանի միջև 22․12․2016թ․ կնքված Գավառ քաղաքի Բոշնաղյան փոցոց N 18 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,00087 (զրո ամբողջ ութսունյոթ հարյուրհազարերորդական) հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը։
2․ Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին Հարություն Գարսևանի Չքոլյանի հետ օրենքով սահմանված կարգով լուծելու Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց N 18 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,00087 (զրո ամբողջ ութսունյոթ հարյուրհազարերորդական) հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիրը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։