Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և «Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին Գավառ համայնքի ղեկավարին «Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հասցեագրած դիմումը՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ երկարաձգելու «Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։ 2․ Պայմանագրի գործողության նոր ժամկետը սահմանել 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |