Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի 42/ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տրանսպորտի երթևեկությունը խիստ ինտենսիվ է, իսկ Զորավար Անդրանիկի 1-ին փողոց N 31/1 գույքի սեփականատերը դիմել է համայնքապետարան իր շինության առջև տնկված չորացած ծառերը կտրելու, նոր՝ առավել շատ քանակի ծառեր տնկելու և իր միջոցներով ավտոկայանման գրպանիկ կառուցելու խնդրանքով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատանքային խմբի եզրակացությունը, առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 31/1 հասցեի շինության դիմաց մայթեզրին աճած չորացած ծառերը կտրելուն և շինության սեփականատիրոջ կողմից նոր ծառեր տնկելուն։
2․ Զորավար Անդրանիկի փողոցի ծանրաբեռնված երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 31/1 հասցեի շինության սեփականատեր Դավիթ Հրաչիկի Բալագոզյանին թույլատրել իր միջոցներով շինության դիմաց կառուցելու ավտոկայանման գրպանիկ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
|